Արմինֆո. Հունվարի 22-ին, ժամը 16:35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ոստիկանության մամուլիօ ծառայությունից, շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:
«Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՚, - ասվում է հաղորդագրությունում: