Արմինֆո. ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընտրել է նոր նախագահ` Գեւորգ Մուրադյանին: Նա Քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման լաբորատորիայի ավագ գիտաշխատող է (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ):
Դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Հունվարի 22-ը ԵՊՀ նորաստեղծ հոգաբարձուների խորհրդի նիստում Մուրադյանի թեկնածությունն առաջարկել էր Կրթության եւ գիտության նախարարի նախկին տեղակալ, այժմ պատգամավոր եւ խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, որը 2018 թվականի վերջին սեփական նախաձեռնությամբ հրաժարվել է այդ պաշտոնից: