Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունների շուրջ իրավիճակը կկարգավորվի կամակերպության կուլուարներում, Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
Նրա խոսքով, եթե Հայաստանին հաջողվի շտկումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրությունում, որը ենթադրում է նախագահող երկրի կողմից գլխավոր քարտուղարի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգի և կազմակերպության նոր ղեկավարի ընտրության կարգի ճշգրտում, լիովին հնարավոր է, որ հանրապետությունը շարունակի նախագահել կազմակերպությունում մինչև նախատեսված ժամկետի ավարտը: <Դա ամենահավանական տարբերակն է>,- հավաստիացրել է փորձագետը:
Իրադարձությունների զարգացման մյուս հնարավոր սցենարը նա համարել է կազմակերպությունում որպես գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի նախագահումը: Պակաս հավանական է նա համարել այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի ընտրությունը, ինչպես պնդում է Ալեքսանդր Լուկաշենկոն, քանի որ Հայաստանն այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, վետո կդնի: