Արմինֆո. Վերաքննիչ դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Այդպիսով՝ Գրիգորյանը կրկին կկալանավորվի:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվել է և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի։ <Որոշումն օրինական է և հիմնավոր>,- հայտարարել է նա:
Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ: