Արմինֆո.ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ պետությունների լավագույն ձմեռային հանգստավայրերը՝ 2019թ. հունվարի 20-ին՝ Ձյան համաշխարհային օրվան ընդառաջ, անցկացված ինտերնետային հարցման հիման վրա:
ԱՊՀ ձմեռային հանգստավայրերի առաջին հնգյակում տեղ են գտել Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ղրղըզստանի հանգստավայրերը:
ՏուրՍտատի տվյալներով՝ Ծաղկաձորի օգտին ձայն է տվել հարցվողների 8%-ը, Ղրղըզստանի Կարակոլի օգտին՝ 6%-ը, Ղազախստանի Շինբուլակի օգտին՝ 23, Բելառուս Լոգոյսկի և Սիլիչիի օգտին՝ 32%-ը, Ադրբեջանի Շահդաղ և Թուֆանդաղ հանգստավայրերի օգտին՝ 16, ուզբեկական Չիմգանի օգտին՝ 5%-ը։
Ձյան համաշխարհային օրը՝ որպես ձմեռային մարզաձևերի օր, նշվում է հունվարի նախավերջին կիրակի օրը 2012-ից՝ Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։