Արմինֆո. <Ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը դարձնում իրադարձություն՝ փորձելով դա ներկայացնել կառավարության անհաջողություն, սխալ, ինչ-որ դարակազամիկ գնահատականներ տալ>,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սա սովորական դատական գործընթաց է, և պետք չէ քաղաքական սկանդալ սարքել դրանից: <Դա սովորական մանիպուլյացիա է, և ոմանք, տիրապետելով ինչ-որ լրատվական ռեսուրսների, օգտվում են դրանից՝ մեծադղիրդ բառեր և նախադասություններ արտասանելու, որպեսզի տպավորություններ ստեղծեն>,- ասել է վարչապետը:
Հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: