Արմինֆո. Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև հունվարի 16-ին Փարիզում ձեռք բերված համաձայնությունը: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա պաշտոնական ներկայացուցիչը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում կողմերի հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ լուծումը գտնելուն ուղղված շարունակական ջանքերը և ողջունում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ դիվանագետների համաձայնությունը:
Բացի այդ, Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ կարևոր միջնորդական ջանքերին: