Արմինֆո.«Լուսավոր Հայաստան՚ կուսակցության՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը (ALDE) անդամակցելու դիմումը ընդունվել է:
ԼՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտնի է դարձել կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հղված «Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի՚ նախագահ, Եվրոպարլամենտի անդամ Հանս Վան Բաալենի նամակից, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Մարուքյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով: Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց և որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում՚: