Արմինֆո. Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ « Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին՚, - ասվում է հաղորդագրությունում։