Արմինֆո.Հայաստանի սահմանամերձ շրջաններում կառուցվել են հատուկ սարքավորված հրթիռահրետանային պահեստներ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատակազմի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Նրա հավաստմամբ, պահեստների առկայությունը հնարավորություն է ստեղծում կրճատելու զինամթերքի մատակարարումների ժամանակը` այդպիսով բարենպաստ պայմաններ ստեղծելով մարտը վարելու համար: Միևնույն ժամանակ, պահեստների գտնվելու վայրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացված ինժեներական աշխատանքները լիովին ապահովում են դրանց անվտանգությունն ու քողարկումը: