Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին:
«Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհովե,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պատճառով կգնան այսպիսի «ճանապարհային քարտեզովե: