Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
<Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը /նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին/՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ>, - ասված է նախագահի հրամանագրում: