Արմինֆո.Թշնամին գիտի եւ պետք է իմանա, որ այսօր ադրբեջանական բանակը համաշխարհային մասշտաբով հզորագույնների թվում է, եւ այս տարի այս ուղղությամբ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր: Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այդ մասին հայտարարել է երեկ 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու առաջիկա անելիքներին նվիրված կառավարության նիստում:
Նրա ասելով, այդ ոլորտում առկա են տպավորիչ նվաճումներ, և ադրբեջանական բանակի մարտունակությունը մեծանում է, ինչի վկայությունն է նա համարել «նախիջևանյան գործողությունը՚, ինչի արդյունքում, Ադրբեջանի նախագահի ասելով, իրենք «լիովին վերահսկում են Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող ճանապարհը՚: «Այդ իրադարձությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական ժողովուրդը եւ պետությունը երբեք չեն հաշտվի օկուպացիայի հետ եւ կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը ցանկացած ճանապարհով՚, - հայտարարել է Իլհամ Ալիևը, հավելելով, թե դեռ հույս կա բանակցությունների առնչությամբ, և այդ պատճառով բանակցային ճանապարհն իրենք հիմնական միջոց են համարում` մեծացնելով ռազմական հզորությունը:
Նրա ասելով, անցած տարի այդ ուղղությամբ վիթխարի աշխատանք է տարվել, ձեռք են բերվել «Պոլոնեզ՚ և «LORA՚ հեռահար հրթիռային համակարգեր, որոնցից պաշտպանվելու հանավորություն հայկական կողմը, Ալիևի համոզմամբ, չունի: «Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ հակառակորդը չունի գեթ մեկ ռազմական օբյեկտ, որը մենք չենք կարող ոչնչացնել՚, - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: