Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հավելենք, որ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի նախկին նախագահի պաշտպաններն ավելի վաղ ՀՔԾ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նրանց համոզմամբ, ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը չի կարող կիրառվել երկրորդ նախագահի նկատմամբ: