Արմինֆո.Էջմիածնում վերսկսվել են բողոքի ակցիաներն ընդդեմ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ակցիայի մասնակիցները երթով մարդկանց իրազեկել են 15:00-ին Էջմիածնից դեպի Երևան ավտոերթի մասին` Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով: Ժամը 16:00-ին ցուցարարները հվաքվելու են Երևանում` Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ, որտեղ այսօր սկսվում է ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդության քննարկումը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշել էր 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, որին մեղադրանք է առաջադրվել զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության և ԶՈՒ համար նախատեսված պարենի և պարագաների յուրացման համար: