Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ՚, - ասվում է ԱԻՆ հաղորդիագրությունում: