Արմինֆո. Հունվարի 8-ին ժամը 19:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի շենքերից մեկում շմոլ գազի թունավորումով 3 մարդ է մահացել:
ԱՀ ոստիկանության Շուշի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն բնակարանի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ժ. Մ-ն,1990թ.ծնված Ա. Ա-ն և վերջիններիս որդի՝ 2014թ.ծնված Ս. Մ-ն հունվարի 8-ին ժամը 17:00-ի սահմաններում նախնական տվյալներով մահացել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից, իսկ նրանց դուստր՝ 2011թ.ծնված Ն. Մ-ն շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է «Արևիկե մանկական բուժմիավորում: Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, տարվում է նախաքննություն։