Արմինֆո. Արցախի շուրջ բանակցությունների աշխուժացում կարող է տեղի ունենալ միայն որպես նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հերթական շարունակություն: Համենայն դեպս, դա բացառելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան, «Ղարաբաղ՚ կեմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` մեկնաբանելով Լեռնային նՂարաբաղի շուրջ բանակցություններում դիտվող աշխուժացումը:
Հունվարի 8-ին Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ԱրմԻնֆո-ին հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկության վերաբերյալ տեղեկատվությունը: Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Միլանում:
«Արցախյան բանակցային օրակարգի աշխուժացում, համապատասխանաբար, ցանկացած հնարավոր փոփոխություն պետք է և կարող է դառնալ բացառապես Հայաստանում հեղափոխության շարունակություն՚, - ընդգծել է վերլուծաբանը, հավելելով, որ դա, ըստ էության, կլինի այն բանի ցուցանիշ, թե արդյոք Հայաստանում եղել կամ ընթանում է հեղափոխություն: Հակառակ դեպքում, Մանուչարյանի կանխատեսմամբ, դիտվող աշխուժացումը Արցախի շուրջ իրավիճակի սկզբունքային փոփոխության չի հանգեցնի, այլ կլինի համանախագահների առօրյա աշխատանքի հերթական դրսևորում:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը ճիշտ և անհրաժեշտ է համարույմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների իրականացումը, սակայն, բացառապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ առանձին համանման բանակցություններ վարելու պայմանով: Նրա գնահատմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արդյունավետ աշխատանքին շատ անգամ խոչընդոտում են Ռուսաստանի մոտեցումները, որը ոչ միայն ԽՍՀՄ իրավահաջորդն է, այլև` ԽՍՀՄ քաղաքականության շարունակողը: Նրա ասելով, հենց այդ քաղաքականության շրջանակում 1988 թվականին Մոսկվան անտեսեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, մինչդեռ այդ գործընթացը լիովին համապատասխանում էր խորհրդային օրենսդրության բոլոր նորմերին: