Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ առաջարկը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը, մասնավորապես, նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առաջարկ է եղել հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման անցկացման վերաբերյալ: <Հանդիպման մասին կհաղորդվի համաձայնեցված կարգով>,-ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին Միլանում՝ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների միջնորդությամբ: