Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման ընթացակարգը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրի ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների եղանակով:
Ըստ Interfax.by-ի` այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նրա ասելով դեկտեմբերի 24-ի դրությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման հարցի համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է, և որոշման ստորագրումը անհատական կարգով է կազմակերվել: Զայնետդինովը նաև հաղորդել է, որ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են անցկացվել Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հետ, որոնք հավանություն են տվել Զասի թեկնածությանը: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն ավելի ուշ ժամկետի է տեղափոխվել», - ասել է Զայնետդինովը:
Հիշեցնենք. Երևանը պնդում է, որ մինչև 2020 թիվը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: