Արմինֆո. Նաիջևանում դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկիզբ են։ Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։
«Ունենալով փորձը, թե ինչպես է հակառակորդը Արցախում սողոսկելու մարտավարության շնորհիվ իր դիրքերը տարիների ընթացքում մոտիկացրել, նույն գործընթացը սկսել է Նախիջևանում»,– նշել է Ժիրայր Սեֆիլյանը, հավելելով, որ իշխանությունները համարժեք քայլեր չեն ձեռնարկում այդ գործողությունները կանխելու համար։ Նա կարծում է, որ, հաշվի առնելով նախիջեւանյան ճակատի լեռնային տեղանքը, հանգիստ կարող ենք կանխել հակառակորդի գործողությունները` եթե հմուտ գործենք: «Դա կարելի է անել նաև հիմա, հաշվի առնելով, որ հակառակորդը շարունակում է իր դիրքերի տեղափոխությունը նախիջևանյան ուղղությամբ՚, - նշել է Սեֆիլյանը, ընդգծելով, որ իրենց կուսակցությունը պատրաստ է աջակցել իշխանություններին այդ հարցում: