Արմինֆո.Բաքվում Լերգեյ Լավրովը վերահաստատել է, որ ղարաբաղյան հարցի լուծման նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և կարծում է, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով` երկու կողմերի համաձայնության հիման վրա: Դեսպանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն աշխատում է Արդբեջանի հետ Հայաստանի ուղիղ երկխոսության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե զգացել է ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի հետ բանակցությունները վերսկսելու Իլհամ Ալիևի անկեղծ տրամադրվածությունը: