Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը գործուն երկխոսություն են վարում ռուսական վարկի իրացման հարցերի առնչությամբ: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանի ասելով, ինքը տեղյակ է, որ այդ առնչությամբ բավականին ինտենսիվ երկխոսություն է ընթանում, և համագործակցությունը շարունակվում է, ստանձնած բոլոր պարտավորություններն իրագործվում են: Նա նաև նշել է, որ այդ ոլորտի աշխատանքում ներգրավված են թե Հայաստանի, թե Ռուսաստանի համապատասխան կազմակերպություններ:
Կոպիրկինը նշել է, որ այժմ պատրաստ չէ մանրամասներ հաղորդել, քանի որ դա խիստ գաղտնի հարց է, և առկա են որոշակի ձեռնարկությունների առևտրային շահեր:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ նշել էր, որ պայմանագրեր են կնքվել Երևանին ռուսական 100 մլն դոլարի վարկի շրջանակում ռուսական զենքի մատակարարումների շուրջ: Նա ընդսմին նշել էր, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Պաշտպանության նախարարը նաև նշել էր, որ ռուսական նախորդ 200 մլն դոլարի վարկը լիովին իրացվել է, և այմժ ընթանում են երկրորդ` 100 մլն դոլարի շուրջ համաձայնագրով արտադրություն և մատակարարումներ: