Արմինֆո.Հայաստանում «փափուկ ուժի՚ կիրառման հարցը մեծ ռեզերվ ունի, դա համալիր, համակարգային հարց է, որը պահանջում է ամենօրյա աշխատանք:
Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ «փափուկ ուժի՚ գործոնի հիմքն այն կապերն են, որոնք միավորում են երկու բարեկամ ժողովուրդներին դարերի ընթացքում: «Անշուշտ, այսօրվա մեր քայլերը բավարար չեն, մենք պետք է ակտիվ աշխատանք վարենք քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչների հետ: Մեր միջև ստեղծվել են սերտ մարդկային շփումներ, որոնք ամուր միացյալ հիմք են ռուս-հայկական միջպետական հարաբերությունների համար՚, - նշել է դեսպանը:
Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանությունը և Հայաստանում գործող կազմակերպությունները մտադիր են նոր մակարդակի բարձրացնել երկկողմ կապերը: «Այդ առումով իր զգալի դերն կխաղա Հայաստանի տուրիստական գրավչությունը: Զբոսաշրջության ոլորտի մի շարք հետազոտությունների համաձայն, Հայաստանը ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի երթուղին է: Դա ՌԴ մեծաթիվ բնակիչների հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայաստանին, ինչը նաև թույլ կտա երկրին զարգացնել իր տնտեսությունը՚, - ընդգծել է Ռուսաստանի դեսպանը: