Արմինֆո. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը դեմ է քվեարկել <Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման մասին> բանաձևին:
Ուկրաինայի նախաձեռնած բանաձևի դեմ է քվեարկել 19 պետություն, այդ թվում՝
Հայաստանը, Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը: Բանաձևի օգտին քվեարկել է 66 երկիրը, 72 երկիրը ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր մտահոգությունն է հայտնում Սև և Ազովի ծովերի մի մասում Ռուսաստանի շարունակվող գործողությունների առնչությամբ՝ ներառյալ դրանց ռազմականացումը, կոչ է անումդ դարեցնել Ղրիմի բռնակցումը և դուրս բերել իր զինված ուժերը, ինչպես նաև ազատ արձակել Կերչի նեղուցում գերեվարված ուկրաինացի նավաստիներին: