Արմինֆո. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
<Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ մերժումը սպասելի էր, քանզի դատարանի անկախությունը կասկածի տեղիք է տալիս, իսկ դատական որոշումները կայացվում են զանգերի միջոցով>,- նշվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել էր Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, հայցի հիմքում ընկած են Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արվել են Ֆրանսիա կատարած այցի ժամանակ և վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանին: Փարիզի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հստակեցրել է Քոչարյանի առնչությունը ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումների հետ կապված: Երկրորդ նախագահի պաշտպանությունը, մասնավորապես, զրպարտանք է համարում վարչապետի հետևյալ արտահայտությունը. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու ձևակերպմանը – անձեռնմխելիությանը: Ի՞նչ է անձեռնմխելիությունը: Այսինքն, կարելի է կազմակերպել մարդկանց սպանություն և լինել անձեռնմխելի՞ե: Այսինքն, ինչպես հայտարարել է փաստաբանը, այսպիսով վարչապետը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է սպանությունների կազմակերպիչը և այժմ հղում է անում իր անձեռնմխելիությանը, մինչդեռ 2-րդ նախագահին մնան մեղադրանք չի առաջադրվել: «Չկա դատարանի նման որոշում, որն ուժի մեջ է մտել, որ Քոչարյանը մեղավոր է ճանաչվել նշված հանցագործության մեջե, - ասել էր Ալումյանը: Հետևաբար, ինչպես պարզաբանել է Ալումյանը, Քոչարյանի փաստաբանները Փաշինյանից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել: Փոխհատուցման մասին պահանջ չկա, նշել էր նախկին նախագահի փաստաբանը: