Արմինֆո.Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայող Անդրանիկ Հովհաննիսյանի վիճակը ծանր է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։
«Այս պահին զինծառայողը գտնվոմ է հոսպիտալում: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր>,- հայտնել են հոսպիտալում:
Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը հոսպիտալացվել էր գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փաստի առնչությամբ նախաքննություն է սկսվել: