Արմինֆո.Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` նրա կողմից հրապարակայնորեն արտահայտած զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Ինչպես ավելի վաx ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էր Հայկ Ալումյանը, հայցի հիմքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Ֆանսիայում Նկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններ էին, որոնցում տարակուսանք էր հայտնվում երկրորդ նախագահի անձեռնմխելիության առնչությամբ: Հրաժարվելով բավարարել Քոչարյանի փաստաբանի բողոքը` վեաքննիչ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը: