Արմինֆո. Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանքը լրացվել և փոփոխվել է: Այդ մասին հայտնել է Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով, ավելի վաղ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար: Այժմ նա մեղադրվում է <սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու>, <առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու> և <հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու> հոդվածներով:
Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նշենք, որ դատարանը ներկայումս քննում է Գևորգյանի նկատմմաբ խափանման միջոցի հարցը: