Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը և մերժել գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, <դատարանը ՀՔԾ մասնաճյուղ է դարձել>: Նրա խոսքով, Գրիգորյանը տառապում է ծանր հիվանդություններով, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: <Մենք կբողոքարկենք որոշումը բարձրագույն դատական ատյաններում: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք նաև եվրոպական դատարաններ>,- ասել է Մկրտչյանը: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։