Արմինֆո.Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության վարչության նիստում քննարկվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման հարցը:
Չնայած այն հանգամանքին, որ ՔՊ-ից ԱրմԻնֆո-ին հաղորդել էին, թե այդ առնչությամբ առայժմ վերջնական որոշում չկա, կառավարող կուսակցությունում գործակալության աղբյուրները հաղորդում են, որ ԱԺ խոսնակի թեկնածուն արդեն հայտնի է. դա առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է: Աղբյուրների համաձայն, փոխխոսնակների պաշտոնների համար դիտարկվում են Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները, սակայն, ի տարբերություն Արարատ Միրզոյանի, այդ թեկնածություբններն առայժմ հաստատված չեն:
ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաև խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնների թեկնածությունները: