Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին ՀՔԾ միջնորդությունը: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա չի հստակեցրել, թե Գևորգյանին որ գործի շրջանակում և ինչ մեղադրանք է առաջադրվել, խոսնալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ: Միևնույն ժամանակ, դատարանում միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 10:30:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի նախկին փոխվարչապետ, նախկին ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի գործով` ՀՀ ՔՕ 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` արդարադատության և քննության իրականացմանը խոչընդոտելու համար: