Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը առնվազն 5 մլն դրամ գրավի դիմաց փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Այսօր դատարանը կքննարկի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու ՀՔԾ միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: