Արմինֆո.Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը՚, Շառլ Ազնավուրի երաժշտական կոմպոզիցիաները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչիեի Մոսկովյան երաժշտության միջազգային տնից՝ եթե դրա բակում կանգնեցվի Մեծ շանսոնիեի հուշարձանը։
Առայժմ քաղաքի իշխանությունները հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ է ավելի լավ տեղադրել Ազնավուրի արձանը։
Ինչպես պատմել է «Ռուսաստանի ջավախքցիների համայնքի» նախագահ Աղասի Արաբյանը, քաղաքի կենտրոնում Ազնավուրի հուշարձանի տեղադրման գաղափարն արդեն հավանության է արժանացել Մոսկվայի քաղաքային դումայում, մնում է ընտրել տեղադրման համար առաջարկվող երկու վայրերից մեկը։ Արձանը կկառուցվի բրոնզից՝ հայ համայնքի միջոցներով։
«Ազնավուրն ամբողջ մանկությունը անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, եւ նա շատ էր սիրում Մոսկվա այցելել՚, - նշել է Արաբյանը, հավելելով, որ Ազնավուրի հուշարձանը կդառնա ռուս-ֆրանսիական, հայ-ռուսական ու, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ։