Արմինֆո. Շուրջ 80-100 մարդ է արձագանքել <Ազատություն նախագահին> նախաձեռնող խմբի կոչին, ովքեր դեկտեմբերի 11-ի երեկոյան հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջել ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, հանրապետության դատարանների վրա աննախադեպ ճնշում է գործադրվել, և եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի, դա կնշանակի երկրում անկախ դատարանների բացակայություն: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները <Քոչարյան՝ քաղբանտարկյալ> պաստառներով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենքը, որտեղ շարունակել են ակցիան:
Մեկնաբանելով ակցիայի մասնակիցների փոքրաթիվությունը՝ Հանրապետական կուսակցության անդամ Մենուա Հարությունյանը նշել է, որ երբ Նիկոլ Փաշինյանն իր շարժւմը սկսում էր Գյումրիում, նրան ընդամենը 10 մարդ էր աջակցում: <Այսօր ընդամենն առաջին օրն է>,- ընդգծել է Հարությունյանը, ով ՀՀԿ ցուցակում 9-րդն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանն ուժի է մեջ է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը: Երկրորդ նախագահի գրասենյակը քաղաքական վենդետա է անվանել կալանքը: ՀՀԿ-ն դա որակել է՝ որպես գործող իշպանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նախընտրական ճնշում: