Արմինֆո. 57-ամյա կնոջ դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ այդ տեղեկատվությունը հերքել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել էր 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Նա քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցներից էր, վաղ առավոտյան դուրս էր եկել աշխատանքի: Նրան հետապնդել ու դաժան ծեծի էին ենթարկել, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: