Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին, 14-15-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: