Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որոշ նախարարությունների լուծարման օգտին: Ըստ ՏԱՍՍ-ի, նա այդ մասին հայտարարել է նախօրեին օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին Հայաստան` լուսաբանելու խորհրդարանի արտահերթ ընտրությունները:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ նախարարությունների մի մասը հարկավոր է կրճատել, օրինակ` Սփյուռքի նախարարությունը, որը կարող է լինել որևէ կառույցի մաս:
Հավելենք, որ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում կա 18 նախարարություն, չորս փոխվարչապետ և անթիվ-անհամար տարաբնյույթ կոմիտեներ, խորհուրդներ և հանձնաժողովներ: