Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ամփոփել է նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նիստի արդյունքների համաձայն՝ ստորագրվել է արձանագրություն:
Առաջին տեղում <Իմ քայլը> դաշինքն է, որի օգտին քվեարկել է 884456 ընտրող (70,43): Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է 59 059 ձայն՝ կամ 4.70%, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությն օգտին քվեարկել է 8530 ընտրող կամ 0.68%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ ՝8530 ընտրող կամ 0.68%, <Լուսավոր Հայաստան> կուսակցության օգտին՝ 80 024 ընտրող կամ 6.37%-ը: «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն օգտին՝ 6456 ընտրող կամ 0.51%-ը, «Ազգային առաջընթաց» կուսակցության օգտին՝ 4122 ընտրող կամ 0.33%-ը: <Մենք> դաշինքը ստացել է 25 174 ձայն կամ 2.00%-ը, <Օրինաց երկիր> կուսակցությունը՝ 12 389 ձայն կամ 0.99%-ը, <Սասնա ծռեր> կուսակցությունը՝ 22 862 ձայն կամ 1.82%-ը և <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը՝ 103 824 ձայն կամ 8.27%-ը: Այսպիսով՝ նոր գումարման խորհրդարան է անցնում երեք ուժ՝ <Իմ քայլը> դաշինքը, <Բարգավաճ Հայաստան> և <Լուսավոր Հայաստան> կուսակցությունները: Ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացվեն մեկ շաբաթվա ընթացքում: