Արմինֆո. Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհդարանում պատգամավորների թիվը 105 է:
Պատճառն այն է, որ «Իմ քայլը» ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը, իսկ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ Ազգային ժողովում ընդդիմությունը չի կարող 1/3-ից պակաս մանդատներ ունենալ:
Հաշվարկների արդյունքում ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքն կունենա 84 մանդատ, նաեւ, ըստ Դոնթի բանաձեւի, «Իմ քայլը» դաշինքին են բաժին ընկնում ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները: Այդպիսով, «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:
Նախնական հաշվարկի համաձայն, ԱԺ անցած մյուս երկու ուժերից ԲՀԿ-ի բաժին է ընկնում 10, իսկ «Լուսավոր Հայաստանին»` 7 մանդատ, սակայն նրանք կստանան լրացուցիչ մանդատներ:
Այդպիսով, ԱԺ-ում մանդատները կբաշխեն հետեւյալ կերպ. «Իմ քայլը»` 88 մանդատ,
ԲՀԿ` 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան»` 18 մանդատ: