Արմինֆո. ԿԸՀ-ն ամփոփեց 786 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները:
ԿԸՀ-ի տվյալներով, «Իմ Քայլը» դաշինքը գլխավորում է ձայների 70.31% -ով, այնուհետև հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը`8.36% և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն`6.50%:
Հաջորդ տեղերում են` ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցություն – 4.37%, ՀՀԿ-4.20%, «Մենք» դաշինք – 2.12%, «Սասնա Ծռեր» կուսակցություն – 1.63%, «Օրինաց երկիր» կուսակցություն – 1.04%, «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 0.66%, Քրիստոնեա - ժողովրդավարական վերածնունդ - 0.46%, «Ազգային առաջադիմություն» կուսակցություն - 0.34%:
Մինչդեռ, ըստ «Շանթ» հեռուստաընկերության տվյալների, ամփոփվել են 1267 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները (749143 քվեաթերթիկ):
Ըստ տվյալների, «Իմ Քայլը» դաշինքը գլխավորում է ձայների 69.8% -ով, այնուհետև հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը`8.4% և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն`6.50%:
Հաջորդ տեղերում են` ՀՀԿ – 4.7%, ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցություն – 4.2%, «Մենք» դաշինք – 2%, «Սասնա Ծռեր» կուսակցություն – 1.9%, «Օրինաց երկիր» կուսակցություն – 1.0%, «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 0.7%, Քրիստոնեա - ժողովրդավարական վերածնունդ - 0.5%, «Ազգային առաջադիմություն» կուսակցություն - 0.3%: