Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բանտարկված է, չի քվեարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ժամը 19.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 15 հոգի: Ընդհանուր առմամբ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվողների թիվը կազմել է 16 մարդ: Քոչարյանի քվեարկությանը չմասնակցելու պատճառն հնարավոր չէ պարզել, երկրորդ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը չի պատասխանել զանգերին:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին, 2008 թ. մարտի 1-ի գործով` սահմանադրական համակարգի տապալման մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: