Արմինֆո.. Պրահայի 5-րդ թաղամասի բնակարանում ձերբակալվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին`Նարեկ Սարգսյանը: Այս մասին Չեխիայի CTK գործակալության հետ զրույցում հայտնել է Պրահայի ոստիկանության մամլո քարտուղար Յան Դենեկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դանեկի խոսքերով, 37-ամյա մի տղամարդ ձերբակալվել է հարձակվող ջոկատի ներկայությամբ, քանի որ նրանք կասկածում էին, որ նա զինված է: Սարգսյանը կալանքի տակ կմնա, մինչև չորոշվեն հետագա դատավարական գործողությունները:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է դեկտեմբերի 6-ին, Պրահայի ոստիկանության և Ինտերպոլի համատեղ գործողությունների արդյունքում: Կալանավորման պահին երիտասարդը Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր է ներկայացրել Ֆրանկլին Գոնսալես անումով: ՀՀ ոստիկանությունը դիմել է Սարգսյանի արտահանձնման դիմումով, ով մեղադրվում է թմրանյութեր, զենք և զինամթերք ապօրինի պահելու և վաճառելու մեջ: