Արմինֆո.Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48.63% կամ 1 մլն 260 հազար 840 ընտրող, Հայաստանի Հանրապետության 2 մլն 592 հազար 479 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից: Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել էր 60,93%:
Մասնակցությունը Երևանում կազմել է 47.6% կամ 404.509 ընտրող, 849, 913 քաղաքացիների ընգանուր թվից: