Արմինֆո.Ինձ, ինչպես նաև. Հայաստանի վարչապետին մտահոգում է ցածր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին դեկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը 3 պատճառ է անվանել, որի հետևանքով մասնակցությունը ցածր է: «Առաջին հերթին, նշել է Փաշինյանը, որ նախկինում մարդկանց «Գազելներով» բերում էին ընտրատեղամասեր, իսկ այսօր նման պրակտիկա այլևս գոյություն չունի: Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ գտնվեցին, քան հեղափոխական իդեալները: Ստացվում է, որ մարդկանց Գազելով ընտրատեղամասեր բերելը հանդիսանում էր քվեարկելու իրավունքի ապահովման մեխանիզմ, իսկ ձեր հեղափոխական իդեալները` ոչ: Կարծում եմ, որ շատ թույլ բացատրություն է, որը չի համապատասխանում իրականությանը, քանի որ եթե այդ բացատրությունն ընդունենք որպես հիմք, ապա կպարզվի, որ Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների ակտիվ քարոզչությունը և հակաքարոզչությունը ոչ մի նշանակություն չունեցան: Եթե «Գազելի» մեթոդն ավելի արդյունավետ էր, քան հեղափոխության իդեալները, ապա ես ցավում է այն իշխանության համար, որը ձևավոևվել է նման իրողությունների հիման վրա:
Ցածր մասնակցության երկրորդ պատճառը, ըստ վարչապետի, կայանում է նրանում, որ այսօր հանգստյան օր է, մարդիկ սուրճ են խմում և այլն: Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, վերջին տարիներին Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները տեղի են ունեցել հենց կիրակի օրը: Նույն կիրակի օրը մարդիկ արթնանում էին, խմեցին սուրճը, կազմակերպում իրենց ամենօրյա ռեժիմը և գնում ընտրությունների», - ասել է Աշոտյանը:
Նա նշել է, որ Փաշինյանի ցուցաբերած երրորդ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններ են: «Այս պատճառը նույնպես չի դիմանում քննադատությանը, քանի որ վարչապետն իր միանձնյա որոշմամբ հետաձգեց ընտրությունները գարնանից մինչև դեկտեմբեր: Այն ժամանակ նա, հավանաբար, չգիտեր, որ դեկտեմբերին սովորաբար վատ եղանակ է լինում», - հարցադրել է Աշոտյանը:
Նշենք, որ ժամը 17: 00-ի տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 39,54%, ինչը շատ ավելի ցածր է, քան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: