Արմինֆո. Հայաստանում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
20:00-ին փակվել են հանրապետության բոլոր ընտրատեղամասերը: Ընտրողներից, դիտորդական առաքելություններից և քաղաքական ուժերից լուրջ խախտումների մասին ահազանգեր դեռ չկան: 17:00-ի դրությամբ, ԿԸՀ տվյալներով, մասնակցութունը կազմել է 39,54%: Ընդհանուր առմամբ այդ ընտրություններում մասնակցության աստիճանը շատ ավելի ցածր է, քան 2017 թ. խորհրդարանական ընտրություններում: