Արմինֆո.17:00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 39,54%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այդ ժամի դրությամբ քաղաքացիական պարտքը կատարել է ընտրելու իրավունք ունեցող 2,592,481 մարդուց 1.025.002-ը:
17.00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 38,04%-ը (323,323), Գյումրիում՝ 31,29%-ը (38,945),Վանաձորում 38,68%-ը (37265): Կապանում քվեարկել է 18 487 ընտրող կամ 47.44%-ը, ընտական ակտիվությամբ աչքի է ընկել նաև Գորիսը, որտեղ քվեարկել է 10 840 քաղաքացի կամ 46.60%-ը: 17:00-ի դրությամբ <ակտիվ> քաղաքը Ապարանն է, որտեղ քվեարկել է 8,675 ընտրող՝48.14%-ը: Իր <պասսիվությամբ> առանձնացել են Էջմիածնի ընտրողները՝14 138 ընտրող կամ 30.78%-ը: