Արմինֆո.ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 9/18 ընտրատեղամասում:
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ քվեարկել է հանուն խաղաղության: Պատասխանելով հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կառավարության գործունեության առնչությամբ իր վերաբերմունքի վերաբերյալ հարցին՝ ՏերՊետրոսյանը նշել է, որ դա կարող է դիտվել որպես քարոզչություն: <Դուք օրենք եք խախտում>,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումներով, առաջին նախագահը նշել է. < Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա>: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ իր վերաբերմունքի վերաբերյալ հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է <Այդ ամենը քարոզչություն է, այդ մասին չի կարելի խոսել>: