Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ միասին իրենց քաղաքացիական պարտքն են կատարել և հրաժարվելով լրագրողների հետ շփումից՝ լուռ հետացել են ընտրատեղամասից:
Հաաստանի քաղաքացիներն այդպես էլ չեն իմացել հանուն ինչի է քվեարկել Սարգսյանը, ով ավելի քան 10 տարի ղեկավարել է երկիրը:
Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել. էլեկտրոնային տեխնիկան չի ճանաչել նրա մատնահետքերը: Համանման իրավիճակը է արձանագրվել 2017 թ. մայիսի 14-ին Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում: