Արմինֆո. Մինչև ժամը 11.00-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 7,76 տոկոսը: Այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Նրա հավաստմամբ, մինչև ժամը 11-ը քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2, 592, 479 քաղաքացիներից 201250-ը:
Այսօր Հայաստանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների թիվը կազմում է 2,575,939 մարդ: Ժամը 8: 00-ից ամբողջ երկրում բացվել է 2010 ընտրատեղամաս, քվեարկությունը կավարտվի ժամը 20: 00-ին Ընտրությունները դիտարկում են 8 միջազգային եւ 22 տեղական կազմակերպություններ: Տեղական ԶԼՄ-ներից բացի ընտրությունները կլուսաբանեն 32 արտասահմանյան լրատվամիջոցներ: